Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արտառոց բան չկա

Արտառոց բան չկա
08.02.2013 | 02:01

Վերջին շրջանում ականատեսն ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների բավականին նրբագեղ դեմարշին, որի առնչությամբ հայոց դիվանագիտական կորպուսը նույնքան «նրբագեղ» հասկացրեց` «խելոք մնացեք»: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը, ո՞րն է իր անձնական գնահատականն այս իրողությանը` հարցրինք վարչապետին։ «Գիտե՞ք, ընդհանրապես, տվյալ հարցերի շուրջ պետք է խուսափել անձնական տպավորություններից, գնահատականներից, որովհետև Շավարշ Քոչարյանն ու Էդուարդ Նալբանդյանն արդեն տվել են Հայաստանի պաշտոնական գնահատականը: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ մենք, որպես պետություն, այդ էթիկետի կանոնները պահպանենք և առաջնորդվենք այդ տեսակետներով»:
Եվ այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում` որո՞նք էին պատճառները, որ Մեծ Բրիտանիա-Լեհաստան «տանդեմը» «էթիկետը» չպահպանեց։ «Դիվանագիտական հարաբերություններում մշտապես լինում են նման դեպքեր, այնպես որ որևէ արտառոց բան այդտեղ որոնել պետք չէ»,- եզրահանգեց Տիգրան Սարգսյանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ